
2016-04-20
Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի՝ PostEurop-ի տարեկան 31-րդ լիագումար համաժողովի ընթացքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երևանյան համաժողովին նվիրված Գեղաթերթիկ մեկ նամականիշով:

2015-11-30
Նոյեմբերի 27-ին շրջանառության մեջ է դրվում 1 նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված 2015 թվականի նոյեմբերի 21-27-ը Երևանում տեղի ունեցող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես»-ին:

2015-09-17
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթի` Հելսինկյան Եզրափակիչ Ակտի 40-րդ տարելիցին նվիրված Հատուկ ծրարի մարումը:

2015-07-21
2015 թվականի հուլիսի 12-ին շրջանառության մեջ է դրվում «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողով» թեմային նվիրված 1 նամականիշով փոստային բացիկը:

2015-05-30
2015թ. մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Բուրաբայ ավանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ:

2015-05-26
2015 թվականի մայիսի 26-ին <Հայփոստ> ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց նոր նամականիշ` նվիրված բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին:

2015-05-09
2015 թվականին նշվում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը: Այս հոբելյանի առթիվ 2015 թվականի մայիսի 8-ին շրջանառության մեջ է դրվել փոստային նամականիշ:

2015-05-06
<Հայփոստ> ՓԲԸ-ն, մայիսի 6-ին, Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մարել է <Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու> թեմայով մեկ նամականիշ և <Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. <Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե> թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով:

2015-04-23
<Հայփոստը> այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում, պաշտոնապես մարել և շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով նամականիշը:

2015-03-03
2015 թվականի մարտի 3-ին շրջանառության մեջ են դրվում «Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ: