Մանրամասն
Հետևել
Կապ եւ աջակցում Հ.Տ.Հ.
Առաքանիներ և փոստային կապ

- Ի՞նչ տեսակի առաքանիներ է սպասարկում Հայփոստը:

Հայփոստը սպասարկում է հետևյալ տիպի առաքանիներ`

  - նամակներ

  - բացիկներ

  - փաթեթներ

  - ծանրոցներ

  - մանր կապոցներ

  - սեկոգրամներ

  - Մ-պարկեր

-Ի՞նչ է Մ-միջազգային պարկը:

Մ-միջազգային պարկը մեկ հասցեով, մինչև 30 կգ քաշով ուղարկվող տպագրական հրատարակչություն է, այդ թվում՝ թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլ հրատարակչություն:

- Ի՞նչ է սեկոգրամը:

Սեկոգրամը բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի է, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով և հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով` կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով:

- Ի՞նչ է փաթեթը:

Փաթեթով ուղարկվում են մինչև 5 կգ քաշով տպագրական հրատարակչություններ, գործարար թղթեր և այլ փաստաթղթեր:

- Ի՞նչ է միջազգային մանր կապոցը:

Միջազգային մանր կապոցը  պատվիրված փոտային առաքանի է, որով ուղարկվում են արժեք ներկայացնող, բայց չգնահատվող, մինչև 2 կգ քաշով փոքր նվերներ, հուշանվերներ, եզակի նմուշներ և այլ մանր առարկաներ:

- Ինչպե՞ս է պետք հասցեագրել առաքանին:

Ցանկացած տիպի առաքանի հարկավոր է հասցեագրել հետևյալ կերպ:

Վերևի ձախ անկյունում պետք է գրել ուղարկողի հասցեն ամբողջությամբ, իսկ ներքևի աջ անկյունում` ստացողի հասցեն:

Որո՞նք են առաքանիների առաքման հսկիչ ժամկետները:

Առաքանիների առաքման հսկիչ ժամկետը Երևան քաղաքում՝1օր+1

Առաքանիների առաքման հսկիչ ժամկետը մարզերում ՝1 օր+3

- Ինչո՞վ է տարբերվում հասարակ առաքանին պատվիրված (գրանցված) առաքանուց:

Հասարակ առաքանիները չեն գրանցվում, ուղարկողին չի տրվում անդորրագիր, և առաքանին ստացողին հանձնվում է առանց ստորագրության: Պատվիրված առաքանու դեպքում ուղարկողին տրվում է անդորրագիր,  ուղարկվում է գրանցումով, ստացողին հանձնվում է ստորագրությամբ՝ անձը հաստաստող փաստաթղթի (լիազորագրի) առկայության դեպքում:

- Ինչպե՞ս կարելի է տեղեկանալ առաքանու ուղարկման արժեքի մասին:

Առաքանու ուղարկման արժեքը հաշվարկելու համար օգտվե՛ք Հայփոստի կայքի փոստային հաշվիչից, կամ հետևեք հղմանը` http://www.haypost.am/hy/postal-calculator

- Ի՞նչ է առաքանու բեռնային համարը (track and trace):

Առաքանու բեռնային համարը  դա 13 նիշ ունեցող կոդ է, որը ունի հետևյալ ֆորմատը. օրինակ` AA123456789BB

- Ի՞նչ տիպի առաքանիների կարելի է հետևել  (track and trace):

Բեռնային համարով  կարելի է հետևել բոլոր գրանցված առաքանիներին, այդ թվում՝ նաև ԱՓԾ–ով ուղարկվող առաքանիներին:

- Ինչպե՞ս հետևել առաքանուն:

Առաքանուն հետևելու համար խնդրում ենք  www.haypost.am կայքում ‹‹Հետևել›› տողում մուտքագրել բեռնային համարը:

- Վնասված առաքանի ստանալու դեպքում.  

վնասված առաքանի ստանալիս հաճախորդը իրավունք ունի պահանջելու համեմատել  ներդրանքը համապատասխան փաստաթղթերի հետ:

- Ինչ անել, եթե առաքանին կորել է կամ չի հանձնվել:

Միջազգային փոստային միության կանոնադրության համաձայն ուղարկող կողմը ներկայացնում է համապատասխան դիմում առաքանու կորստի կամ ուշացման վերաբերյալ:

- Ի՞նչ անել առաքանու ուշացման  դեպքում:

Գրանցված առաքանու՝ սահամվանված ժամկետներում հասցեատիրոջը չհասցվելու կամ ուշացման դեպքում ուղարկողը իրավունք ունի հարցում կատարելու ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ի միջոցով:

- Ի՞նչ տեսակի իրեր իրավունք ունեմ ուղարկելու ՀՀ–ից

Թույլատրելի իրերի ցանկին կարող եք ծանոթանալ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ կայքի հետևյալ էջում. Փոտային ծառայություններ>>Նամակներ և ծանրոցներ>>Արգելված իրեր:

- Ինչպե՞ս հաշվարկել առաքանու ուղարկման արժեքը:

Հետևե՛ք վեբ կայքի փոստային հաշվիչի հղմանը.  http://www.haypost.am/hy/postal-calculator

- Ինչպե՞ս գտնեմ իմ փոստային ինդեքսը:

Փոստային ինդեքսը գտնելու համար ‹‹Հայփոստ›› ՓԲԸ վեբ կայքում ընտրե՛ք ‹‹Գտնել փոստային ինդեքսը›› կետը կամ հետևե՛ք հետևյալ հղմանը`   http://www.haypost.am/ru/find-postal-index

- Տրամադրում է արդյո՞ք Հայփոստը առաքանու  ապահովագրություն:

Բոլոր գրանցված առաքանիների համար տրվում է փոխահատուցում՝ համաձայն ՀՓՄ կոնվենցիայի կանոնների:

- Ո՞ր փաստային բաժանմունքն է սպասարկում իմ հասցեն:

Սպասարկող ՓԲ գտնելու համար ‹‹Հայփոստ›› ՓԲԸ վեբ կայքում ընտրե՛ք ‹‹Գտնել փոստային ինդեքսը›› կետը կամ հետևեք հետևյալ հղմանը` http://www.haypost.am/hy/find-postal-index

- Ինչպե՞ս կապ հաստատել իմ հասցեն սպասարկող  ՓԲ-ի հետ:

Խնդրում ենք  զանգահարել 514 514 թեժ գծի հեռախոսահամարով:

Ո՞ր բաժանմունքներից կարող եմ առաքանին ԱՓԾ ծառայությամբ ուղարկել:

Առաքանին ԱՓԾ ծառայությամբ կարող եք ուղարկել ցանկացած ՓԲ-ից:

- Որո՞նք են առաքանիների թույլատրելի չափսերը և քաշը:

Առաքանիների թույլատրելի չափսերի մասին կարող եք տեղեկանալ կայքի ‹‹Նամակներ և առաքանի›› բաժնում:

- Ո՞ր երկիր կարող եմ առաքանի ուղարկել:

‹‹Հայփոստ›› ՓԲԸ միջոցով առաքանիներ ուղարկվում են աշխարհ ցանկացած երկիր:

- Ո՞ր  իրերն են  ենթակա մաքսազերծման:

Արտասահմանից ստացվող և 150.000 ՀՀ դրամը գերազանցող բոլոր իրերը ենթակա են մաքսազերծման:

- Ո՞ր ՓԲ-ում կարելի է օգտվել ՊԵԿ–ի ծառայություններից:

 ՊԵԿ–ի ծառայությունները սպասարկող ՓԲ-ների ցանկը կարող եք գտնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ վեբ կայքի ‹‹Մեր ցանցը›› կետում կամ հետևելով հղմանը` http://www.haypost.am/hy/find-postal-index

 

Փոստային ծառայություններ

Բաժանորդագրություն

- Ի՞նչ անել, եթե չեմ ստացել բաժանորդագրված պարբերականը:

Ահազանգել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ բաժանորդագրության բաժին՝ (010)514-514 հեռախոսահամարով: Մեր թիմն ամենասեղմ ժամկետներում լուծում կտա Ձեր խնդրին:

- Բաժանորդագրվել եմ մի փոստային բաժանմունքում, բայց բնակվում եմ մեկ այլ հասցեով, կարո՞ղ եմ ստանալ իմ նախընտրած հասցեով:

Այո՛, բաժանորդագրված պարբերականները կառաքվեն Ձեր նախընտրած հասցեով՝ անկախ բաժանորդագրման վայրից:

- Ցանկանում եմ իմ մտերիմին նվիրել որևէ պարբերականի բաժանորդագրություն: Կարո՞ղ եմ, որպես վճարող հանդես գալ ես, սակայն պարբերականը ստանա մեկ այլ անձ:

Այո՛, կարող եք: Ավելին, 17 000 ՀՀ դրամ և ավել բաժանորդագրվելու պարագայում Դուք կստանաք 1 000 ՀՀ դրամին համարժեք ՆՎԵՐ-ՔԱՐՏ՝ ՓոստՄարկետի անվանացանկից գնումներ կատարելու համար: ՆՎԵՐ-ՔԱՐՏԸ կարող եք ինչպես նվիրել Ձեր մտերիմին, այնպես օգտագործել ինքներդ:

- Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ բաժանորդագրության անվանացանկին:

Այցելելով ցանկացած փոստային բաժանմունք, ինչպես նաև ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ի  էլեկտրոնային կայք` հետևյալ հղումով՝ http://www.haypost.am/hy/1382971398

- Արդյո՞ք առաքման համար ինձանից կգանձվի լրացուցիչ գումար և որքան:

Ո՛չ: Բաժանորդագրված պարբերականների առաքումն անվճար է:

 

Հատուկ հաճախորդների սպասարկման բաժին

- Ինչպե՞ս օգտվել ուղիղ փոստային կամ բիզնես փոստային ծառայություններից:

Ցանկացած կազմակերպություն /իրավաբանական անձ/ կարող է օգտվել վերոնշյալ ծառայություններից պարզապես պետք է զանգահարել (010) 514-785 կամ (095) 984-010 հեռախոսահամարներով և մեր փորձառու մասնագետները կպատասխանեն Ձեր հարցերին:

 

Մանրածախ առևտրի բաժին

- Ի՞նչպես կարելի է կազմակերպել պարբերականների կա այլ տարբեր ապրանքների վաճառք Հայփոստի փոստային բաժանմունքներում:

‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն սիրով հրավիրում է համագործակցության իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք իրականացնում են մամուլի հրապարակման, տպագրման,այլ տեսակի ապրանքների ներմուծման և կամ արտադրման գործունեություն:

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել համապատասխան բաժին

- Ապրանքների ի՞նչ տեսականի է առաջարկում ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն փոստային բաժանմունքների հաճախորդներին

‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներում կարող եք ձեռք բերել ապրանքների հետևյալ տեսականին.

պարբերական մամուլ, վիճակախաղի տոմսեր, մանկական գրքեր, բոլոր բջջային օպերատորբերի հեռախոսային համարներ և լիցքավորման քարտեր, գրենական պիտույքներ, տնտեսական ապրանքներ, սուրճ, թեյ, մակարոնեղեն և այլ ապրանքներ:

 

Անշարժ Գույք 

- Ինչպե՞ս դիմել տարածքի վարձակալության համար:

Տարածքի վարձակալության համար անհրաժեշտ է դիմել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ Կոմերցիայի զարգացման միավորի անշարժ գույքի բաժին հետևյալ հեռախոսահամարներով` (010) 514-551, (010) 514-566:

 

ԱՓԾ

-Ի՞նչ է ԱՓԾ-ն (EMS):

Արագընթաց փոստային ծառայությունը (ԱՓԾ) միջազգային ծառայություն է, որը ստեղծվել է Համաշխարհային փոստային միության շրջանակներում 1998 թ-ին` փոստային-կառավարման անդամների կողմից` Արագացված փոստային ծառայության կոոպերատիվ անվանմամբ:

-Ի՞նչ տեսակի է լինում ԱՓԾ ծառայությունը

- Փաստաթղթային ներդրանքով առաքանի

- Ապրանքային ներդրանքով առաքանի

Ապրանքային ներդրանքով առաքանին կարող է ուղեկցվել ուղարկվող առաքանու համապատասխան փաստաթղթերով:

- Որո՞նք են ԱՓԾ առաքանու թույլատրելի քաշը և չափսերը

ԱՓԾ առաքանու առավելագույն քաշը՝

- փաստաթղթային ներդրանքով առաքանու համար՝ 0-2 կգ

- ապրանքային ներդրանքով առաքանու համար՝ 0-30.0 կգ:

Փաթեթավորված ցանկացած առաքանու առավելագույն չափսը կազմում է 150 սմ: Երկարության և ցանկացած այլ չափսի գումարը միասին չպետք է գերազանցի 300 սմ:  

- Ինչպե՞ս կարելի է վճարել ԱՓԾ ծառայության համար:

Առաքանու ընդունումն իրականացվում է կանխիկ և ոչ կանխիկ վճարումով:

Կանխիկ վճարում.

Հասցեապիտակը լրացնելուց հետո հաճախորդը կանխիկ վճարում է առաքանու առաքման համար, որի մասին դրանում կատարվում է համապատասխան նշում: Վճարումը կատարվում է հայկական դրամով:

Ոչ կանխիկ վճարում

Ոչ կանխիկ վճարումով ԱՓԾ փոստային առաքանի ընկերություններից ընդունվում է այն դեպքում, եթե ‹‹Հայփոստ›› ՓԲԸ հետ կնքված է համապատասխան պայմանագիր:

- ԱՓԾ առաքանու փաթեթավորումը:

Փաստաթղթային և ապրանքային ներդրանքով առաքանին փաթեթավորվում է ուղարկողի կողմից:

Մաքսային զննման ենթակա ԱՓԾ առաքանու փաթեթավորումը կատարվում է ուղարկողի կողմից և կնքվում մաքսային մարմնի կողմից:

Փաթեթավորումը պետք է համապատասխանի առաքանու բնույթին և փոխադրման միջոցներին:

- Որոնք են ԱՓԾ առաքանու պահման ժամկետները:

- Չհանձնված ԱՓԾ առաքանին ԱՓԾ առաքանու մշակման տեղամասում պահվում է դրա ստանալուց հետո մինչև 14 օր, եթե տրման և նշանակման օպերատորների միջև չկա գրագրություն:

- ‹‹Ցպահանջ›› հասցեագրված ԱՓԾ առաքանին պահվում է դրա ստանալուց հետո 14 օր:

- Ինչպե՞ս կարող են տեղեկանալ ԱՓԾ ծառայության արժեքին:

ԱՓԾ ծառայության արժեքին  կարող եք տեղեկանալ վեբ կայքի փոստային հաշվիչի միջոցով http://www.haypost.am/hy/postal-calculator

Ինչի՞ համար է պատասխանատու ‹‹ՀայփոստՓԲԸ-ն:

‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր հաճախորդների առջև պատասխանատվություն է կրում

- ԱՓԾ առաքանու կորստի դեպքում

- ԱՓԾ առաքանու ներդրանքի մասնակի կորստի դեպքում

- ԱՓԾ առաքանու ներդրանքի մասնակի վնասի դեպքում

- ԱՓԾ առաքանու չհիմնավորված ետ վերադարձի դեպքում:

Փոստային կապի օպերատորները պատասխանատվություն չեն կրում մաքսային հայտարարագրերի համար՝ անկախ այն բանից, թե դրանք ինչպես են կազմվել ուղարկողի կողմից, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից մաքսային զննման ենթակա առաքանու ստուգման ժամանակ ընդունած որոշումների համար:

‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն պատասխանատավություն չի կրում չստացված եկամուտների և կողմնակի վնասների համար՝ անկախ դրանց ծագումից:

Ուղարկողները պատասխանատվություն են կրում ներդրանքի արգելված պարունակության և ոչ համապատասխան փաթեթավորման համար:

- Որո՞նք են ԱՓԾ առաքանու ետ վերադարձման հնարավոր պատճառները:

- Հասցեատիրոջ կողմից հրաժարում

- հասցեատիրոջ մեկնում

- եթե առաքանին չի պահանջվում

- թերի հասցե

- արգելված է մաքսային կամ այլ պետական մարմինների կողմից

- պահման ժամկետի լրացում

- ուղարկողի դիմում

- Ո՞րն է ԱՓԾ առաքանու հայտնաբերման դիմումների և բողոքների ընդունման կարգը:

ԱՓԾ առաքանու վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կատարվում է էլեկտրոնային ճանապարհով՝ Ռեգբի համակարգի միջոցով: Դիմումները և բողոքներն ընդունվում են առաքանու ընդունմանը հաջորդող 6 ամսվա ընթացքում: ԱՓԾ ծառայության պահանջով դրանք պետք է լրացվեն հատուկ ձևաթղթի վրա:

ԱՓԾ ծառայությունից օգտվողին ‹‹Հայփոստ›› ՓԲԸ կողմից վճարվող փոխհատուցման գումարի չափը որոշվում է հետևյալ կերպ.

Փոխհատուցման վճարման մասին որոշումն ընդունում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն

Փոխհատուցումը վճարվում է հաճախորդի գրավոր դիմումի և դրա կապակցությամբ ծառայողական ուսումնասիրությունների արդյունքի հիման վրա

Դիմումին պարտադիր կցվում է հասցեապիտակը և վճարման անդորրագիրը (կանխիկ վճարման դեպքում)

‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն ուսումնասիրում է բողոքը և տալիս գրավոր պատասխան

Իրավաբանական անձանց փոխհատուցման գումարը փոխանցվում է նրանց հաշվի համարի վրա:

ՓոստՄարկետ

- Ինչպե՞ս պատվեր կատարել ՓոստՄարկետ կատալոգից:

- Զանգահարելով՝հետևյալ հեռախոսահամարներով (010) 514-711, (095) 984-111

- Առցանց: www.postmarket.am

- Պատվիրելով փոստատարի այց, կարող եք պատվերը լրացնել հենց տանը:

- Այցելելով ցանկացած փոստային բաժանմունք:

- Որտեղի՞ց կարողեք ստանալ  պատվերը:

- Հասցեական առաքում՝ պատվերը կառաքվի Ձեր նշված հասցեով

- Փոստային բաժանմունքից

- Քանի՞ օրում է առաքվում պատվիրված ապրանքը:

Պատվիրված ապրանքը Երևանի տարածքում առաքվում է երկուսից երեք (2-ից 3), աշխատանքային օրվա ընթացքում, մարզեր առաքվում է երեքից հինգ (3-ից 5) աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

Դրամական փոխանցումներ

Ի՞նչ տեսակի դրամական փոխանցումներ է իրականացնում Հայփոստը:

Հայփոստը իրականացնում է հետևյալ տիպի դրամական փոխանցումներ`
  • Փոստային էլեկտրոնային ներհանրապետական դրամական փոխանցումներ

https://www.haypost.am/hy/1386759992

  • Փոստային միջազգային դրամական փոխանցումներ

https://www.haypost.am/hy/1381308926

  • Converse Transfer համակարգով արագ դրամական փոխանցումներ

https://www.haypost.am/hy/1418203317

  • Ria Money Transfer արտասահմանյան վճարահաշվարկային համակարգով արագ դրամական փոխանցումներ

https://www.haypost.am/hy/Ria-Money-Transfer

  • Unistream դրամական փոխանցումների համակարգ

https://www.haypost.am/hy/1530603137

 

Ո՞ր երկրներն են սպասարկում փոստային դրամական փոխանցման համակարգը:
 
Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ Հայփոստ կայքի դրամական փոխանցումների հաշվիչի էջից կամ հետևելով հղմանը
 
Ինչպե՞ս ուղարկել փոստային դրամական փոխանցումը:
 
- ուղարկողը ներկայանում է փոստային բաժանմունք և լրացնում է ԷՓ1 ձևը,
- փոխանցվող գումարի չափը
- ստացողի անունը, ազգանունը
- ստացողի հասցեն ամբողջությամբ կամ ցպահանջ
- ուղարկողի անունը, ազգանունը կամ ձեռնարկության անվանումը
- ուղարկողի հասցեն
- վճարում է փոխանցվող գումարը և ծառայության գումարը:
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը http://www.haypost.am/hy/1381308926
 
Ինչպե՞ս ստանալ փոստային դրամական փոխանցումը:
 
- հաճախորդը փոստային բաժանմունքից տեղեկություն է ստանում փոխանցման մասին
- հաճախորդը ներկայանում է փոստային բաժանմունք
- ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ
- ստանում է գումարը /գումարը տրամադրելիս միջնորդավճար չի գանձվում/:
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը http://www.haypost.am/hy/1381308926
 
 
Որքա՞ն կտևի դրամական փոխանցումը IFS/ STEFI էլեկտրոնային միջազգային դրամական փոխանցումների համակարգով:
 
IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումը հասանելի է այն օրվանից, երբ կատարվել է տվյալ փոխանցումը: Համակարգում փոխանցումը պահպանվում է մեկ ամիս:
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը http://www.haypost.am/hy/1381308926
 
 
Ո՞ր երկրներն է սպասարկում Ria դրամական փոխանցման համակարգը:
 
Երկրների ցանկին կարող եք ծանոթանալու համար հետևեք հղմանը :
 
Ինչպե՞ս կատարել դրամական փոխանցում Ria համակարգով:
 
- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, հասցեն (քաղաքը, երկիրը), փոխանցման գումարի չափը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,
- Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,
- Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը https://www.haypost.am/hy/Ria-Money-Transfer
 
Ինչպե՞սստանալ  դրամական փոխանցումը Ria համակարգով:
 
-Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
-Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
-Ներկայացնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:
-Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը
 
Որքա՞ն կտևի դրամական փոխանցումը  Ria համակարգով:
 
RIA համակարգով դրամական փոխանցումը հասանելի է դառնում 5  րոպեի ընթացքում:
 
Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը վերադարձվում է ուղարկողին: Եթե նշված ժամկետում ստացողը չի ներկայացել, գումարը և միջնորդավճարը վերադարձվում են ուղարկողին:
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը https://www.haypost.am/hy/Ria-Money-Transfer
 
Ինչպե՞ս կատարել դրամական փոխանցում Unistream համակարգով:
 
- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, հասցեն (քաղաքը, երկիրը), փոխանցման գումարի չափը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,
- Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,
- Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):
 
Ինչպե՞սստանալ.
 
-Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
-Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
Ներկայացնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:
-Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը
 
 
Որքա՞ն կտևի դրամական փոխանցումը  Unistream համակարգով:
 
Unistream համակարգով դրամական փոխանցումը հասանելի է դառնում 10 րոպեի ընթացքում:
 
Փոխանցումը համակարգում պահպանվում է 180 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում և կարող է վճարվել միայն ուղարկողին՝ 3 տարվա ընթացքում և միջնորդավճարը հետ չի վերադարձվում:
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը https://www.haypost.am/hy/1530603137
 
Ինչպե՞ս կատարել դրամական փոխանցում Converse Transfer համակարգով:
 
-Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
-Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
-Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, փոստի հասցեն, փոխանցման գումարի չափը,
-Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,
-Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,
-Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,
-Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):
 
Ինչպե՞սստանալ.
-Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
-Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
-Ներկայացնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:
-Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը https://www.haypost.am/hy/1418203317
 
Որքա՞ն կտևի դրամական փոխանցումը  Converse Transfer համակարգով:
Converse transfer վճարահաշվարկային համակարգով դրամական փոխանցումը հասանելի է դառնում 1-5 րոպեում:
 
Փոխանցումը համակարգում պահպանվում է 60 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցման գումարը վերադարձվում է՝ բացառությամբ միջնորդավճարի:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 514-514 հեռախոսահամարով կամ հետևեք հղմանը https://www.haypost.am/hy/1418203317
Կորպորատիվ ծառայություններ

- Ինչպե՞ս օգտվել ուղիղ փոստային կամ բիզնես փոստային ծառայություններից:

Ցանկացած կազմակերպություն /իրավաբանական անձ/ կարող է օգտվել վերոնշյալ ծառայություններից պարզապես պետք է զանգահարել (010) 514-785 կամ (095) 984-010 հեռախոսահամարներով, և մեր փորձառու մասնագետները կպատասխանեն Ձեր հարցերին:

- Ի՞նչ առավելություններ կստանա կազմակերպությունը ուղիղ փոստային կամ բիզնես փոստային ծառայություններից օգտվելու դեպքում:

Կոմերցիոն փոստային ծառայություններից օգտվելու դեպքում, մենք պատրաստ ենք իրականացնել Ձեր նամակների առաքման ողջ գործընթացը՝ սկսած ներդիրների տպագրությունից և վերջացրած նամակի առաքումով: Ավելին՝ դուք կստանաք ամփոփ հաշվետվություններ Ձեր առաքանիների վերաբերյալ և կկարողանաք օգտվել մեր օժանդակ ծառայություններից, որոնք շատ ավելի հեշտ կդարձնեն Ձեր նամակների առաքման գործընթացը:

Այս ամենի մասին ավելի մանրամասն իմանալու համար պարզապես զանգահարեք (010) 514-785 կամ (095) 984-010 հեռախոսահամարներով:

Ֆիլատելիա

- Ինչպե՞ս գնել նամականիշ:

Նամականիշերը վաճառվում են մասնագիտացված ֆիլատելիստական խանութ-սրահում՝ Նալբանդյան փ. 28 հասցեով գտնվող 10-րդ փոստային բաժանմունքի տարածքում (Հանրապետության հրապարակում), ինչպես նաև մի շարք փոստային բաժանմունքներում: "Ֆիլատելիստական անկյունը" առաջարկում է նամականիշեր, գեղաթերթիկներ, նամականիշերի թեմատիկ հավաքածուներ, նամականիշերի տարեկան հավաքածուներ, քարտ-մաքսիմումներ, առաջին օրվա ծրարներ, փոստային բացիկներ, ֆիլատելիստական այլ պարագաներ: Ֆիլատելիստական անկյունում" դուք կարող եք գտնել նաև բացառիկ նվերներ, որոնք կօգնեն ընկալել ֆիլատելիայի իրական արժեքը:

 

"Ֆիլատելիստական անկյուն" խանութ սրահը բաց է՝

Երկուշաբթիից ուրբաթ` ժ.10:00-19:00, 

Շաբաթ` ժ.10:00-17:00,

Կիրակի՝ ժ.10:00-15:00

Հայաստանից դուրս բնակվող իր հաճախորդներին «ՀայՓոստ» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նամականիշեր, գեղաթերթիկներ, առաջին օրվա ծրարներ, բացիկներ, տարեկան հավաքածուներ և այլ ֆիլատելիստական ապրանքներ առցանց: Գնումներ կատարելու համար, խնդրում ենք այցելել միջազգային ֆիլատելիստական վաճառքի համար նախատեսված մեր պաշտոնական կայքը՝ www.stamps.am հղումով:

 

- Ի՞նչ ֆիլատելիստական արտադրանք կարելի է ձեռք բերել Հայփոստում:

Այսօր Հայփոստի համակարգում վաճառվում են նամականիշեր, Առաջին օրվա ծրարներ, քարտ-մաքսիմումներ, փոստային բացիկներ և այլն:

Կարիերա

- Որտե՞ղ կարելի է տեսնել թափուր հաստիքները:

Թափուր հաստիքների մասին կարող եք տեղեկանալ www.haypost.am կայքում՝ նորությունների բաժնում:

- Ինչպե՞ս կարելի է դիմել թափուր հաստիքների համար հայտարարվող մրցույթին:

Թափուր հաստիքներին դիմել ցանկացողները իրենց ինքնակենսագրությունները (resume, CV) կարող են թողնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան Սարյան 22 հասցեում կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով` [email protected]

Գնումներ/Մրցույթներ

- Ինչպե՞ս տեղեկանալ անցկացվելիք մրցույթների մասին:

- ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ի կողմից անցկացվելիք մրցույթների մասին հայտարարության և հրավերի տեքստերը հրապարակվում են այս կայքում Նորություններ - Հայտարարություններ բաժնում: Հայտարարությունները հրապարակվում են նաև ՀՀ Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքում, ինչպես նաև առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում, մասնավորապես ‹‹Հայաստանի Հանրապետություն›› օրաթերթում:

- Որտեղի՞ց կարող եմ ստանալ մրցութի հրավերը և կից տեղեկատվությունը:

 - Հրավերի Էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել այս  կայքից, էլ. փոստի միջոցով գրություն ուղարկելով [email protected] էլ. հասցեին կամ պարզապես այցելելով Սարյան 22, 5-րդ հարկ, Գնումների վարչություն /հեռ. +374 10  514 -557 :