
«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է Ria Money Transfer արտասահմանյան վճարահաշվարկային համակարգով դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց միջև: Այս համակարգի միջոցով հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել աշխարհի 160 երկրների ավելի քան 402000 սպասարկման կետերում:
Ria Money Transfer դրամական փոխանցումների ընդունումը և վճարումը իրականացվում է ԱՄՆ դոլարով և Եվրոյով, կամ հաճախորդի ցանկությամբ՝ ՀՀ դրամով:
Ria Money Transfer համակարգի միջոցով դրամական փոխանցման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը 5 000 USD/EUR կամ դրան համարժեք ՀՀ դրամ:
RIA Money Transfer համակարգով դրամական փոխանցումը հասանելի է դառնում 5-30 րոպեի ընթացքում:
Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը վերադարձվում է ուղարկողին: Եթե նշված ժամկետում ստացողը չի ներկայացել, գումարը և միջնորդավճարը վերադարձվում են ուղարկողին:
Ria money transfer համակարգով ընդունվող դրամական փոխանցումների սակագներն են՝
Երկիր |
Միջնորդավճար |
Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա |
2.5% նվազագույնը 3.50 USD/EUR համարժեք դրամ |
Թուրքիա, Կանադա, ԱՄՆ |
3.5% նվազագույնը 5.50 USD/EUR համարժեք դրամ |
Լեհաստան |
1.5% նվազագույնը 4 USD/EUR համարժեք դրամ |
Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Բելառուս, Ուզբեկստան, |
2.5% նվազագույնը 3.50 USD/EUR համարժեք դրամ |
Վրաստան, Լատվիա |
1 % նվազագույնը 3 USD/EUR համարժեք դրամ |
ՌԴ |
1.5% նվազագույնը 1.25 USD/EUR համարժեք դրամ |
Մոլդովա |
1.2% նվազագույնը 2 USD/EUR համարժեք դրամ |
Ուկրաինա |
1.6% նվազագույնը 3 USD/EUR համարժեք դրամ |
Բուլղարիա |
2.5% նվազագույնը 5 USD/EUR համարժեք դրամ |
Լիտվա |
1.5% նվազագույնը 2 USD/EUR համարժեք դրամ |
Մեծ Բրիտանիա |
1.5% նվազագույնը 3.50 USD/EUR համարժեք դրամ |
Այլ երկրներ |
3% նվազագույնը 3.50 USD/EUR համարժեք դրամ |
Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից, Հայաստանի Հանրապետությունում՝ միայն ՀՀ դրամով:
Ինչպե՞ս ուղարկել.
- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, հասցեն (քաղաքը, երկիրը), փոխանցման գումարի չափը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,
- Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,
- Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):
Ինչպե՞սստանալ.
- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- Ներկայացնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:
Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն.
Դրամական փոխանցումը ենթակա է փոփոխման միայն այն դեպքում, երբ տվյալ փոխանցումը դեռևս վճարված չէ: Փոփոխման ենթակա են միայն ստացողի վավերապայմանները:
Դրամական փոխանցումը կատարելիս "ՀայՓոստ" ՓԲԸ հաճախորդին պետք է տրամադրի յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, միջնորդավճարի չափը, արժույթը և այլ մանրամասներ:
Համակարգի սպասարկման կետերի, համակարգի մասնակից կազմակերպությունների և այլ տեղեկատվությունների համար կարող եք այցելել https://www.riamoneytransfer.com ինտերնետային կայք կամ զանգահարել (+37410) 514 514, (+37410) 514 584, (+374 10) 514 526 հեռախոսահամարներով: