
Փոստային բաժանմունքները փետրվար ամսվա «Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ»-ի վճարումները կիրականացնեն փետրվարի 8-ից մինչև 20-ը ներառյալ:
Փետրվար ամսվա «Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ»-ի կանխիկ վճարումն իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով, կամ նպաստառուի ցանկությամբ այն կարող է վճարվել փոստային բաժանմունքում:
«Հայփոստ» ՓԲԸ