COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «ԿՏՀ. Մշակութային գործիչներ. Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակը» թեմային

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «ԿՏՀ. Մշակութային գործիչներ. Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակը» թեմային

2020 թվականի դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «ԿՏՀ. Մշակութային գործիչներ. Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակը» թեմային:


330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը (1895-1961թթ.) կինոժապավենի խորապատկերին:


Հ. Ներսիսյանի վարպետությունը և տաղանդը լիակատար բացահայտվել են Ֆալստաֆի, Օթելլոյի, Լիր արքայի (Վ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո», «Լիր արքա»), Պաղտասար աղբարի (Հ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Էլիզբարյանի (Ա Շիրվանզադեի «Պատվի համար»), Պրոտասովի (Լ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք-Գրեգորի (Վ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») դերակատարումներում։ 1925 թ-ից նկարահանվել է կինոյում՝ Ռուստամ («Նամուս»), Պեպո («Պեպո»), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ»), Ղամբարյան («Ինչու է աղմկում գետը»), Ներսես աղբար («Տժվժիկ»):


Թողարկման օրը` 29 դեկտեմբերի 2020թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 40 000 հ.