COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
Չորս նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արշիլ Գորկի» թեմային

Չորս նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արշիլ Գորկի» թեմային

2020 թվականի դեկտեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրվում չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արշիլ Գորկի» թեմային:


Գեղաթերթիկի նամականիշերի վրա պատկերված են աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան, 1904-1948թթ.) «Անվերնագիր» (1944թ.), «Աբստրակցիա» (1936թ.), «Լանդշաֆտ-սեղան» (1945թ.) և «Անվերնագիր» (1941թ.) կտավները:


Գեղաթերթիկի վրա պատկերված է Արշիլ Գորկու լուսանկարը և «ՈՍՏԱՆԻԿ ԱԴՈՅԱՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:


Թողարկման օրը` 25 դեկտեմբերի 2020թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշերի չափսերը` 29,0 x 35,0 մմ; 35,0 x 35,0 մմ, 35,0 x 35,0 մմ; 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 116,0 x 106,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.