COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
Մեկ նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային

Մեկ նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային

2020 թվականի դեկտեմբերի 8-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Միրզա Դինայի» թեմային:


Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Նիկոլա Ստանիշը, 2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:


Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:


Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և տնօրեն, եզդի ակտիվիստՄիրզա Դինային, ով աշխատում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զոհերի հետ: Նա հազարավոր կանանց և երեխաների է փրկել Իրաքի պատերազմի ժամանակ: Ռիսկի ենթարկելով սեփական կյանքը՝ նա անձամբ է մարդկանց փրկել և տեղափոխել ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքներից, որից հետո նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը նրանց անհրաժեշտ աջակցություն և բուժօգնություն էր տրամադրում:


Թողարկման օրը` 08 դեկտեմբերի 2020թ.

Դիզայնը՝ Ալլա Մինգալյովայի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 50,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 6 հ.

Տպաքանակը՝ 12 000 հ.


«Հայփոստ» ՓԲԸ

Ֆոտոալբոմ (2)