Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 7-ից

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 7-ից

Փոստային բաժանմունքները հուլիս ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կիրականացնեն հուլիսի 7-ից մինչև 20-ը ներառյալ:


Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հանրապետությունում հուլիս 7-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:


Բոլոր այն դեպքերում, երբ խնամքի նպաստի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի նպաստառուի հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, հուլիսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները: