
«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է փոստային արագ դրամական փոխանցումներ PosTransfer համակարգով: PosTransfer համակարգով փոստային արագ դրամական փոխանցումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոստային կապի նշանակված օպերատորների միջև:
PosTransfer համակարգով փոստային արագ դրամական փոխանցումներն (այսուհետ՝ դրամական փոխանցումներ) իրականացվում են ֆիզիկական անձանց միջև:
Փոխանցումը հասանելի է դառնում 15 րոպեի ընթացքում: Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը 300 000 ռուբլի է կամ դրան համարժեք ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետությունում PosTransfer համակարգով դրամական փոխանցումների ընդունումը և վճարումը իրականացվում է ՌԴ ռուբլով կամ հաճախորդի ցանկությամբ՝ ՀՀ դրամով:
PosTransfer համակարգով ընդունվող դրամական փոխանցումների սակագներնեն՝
ՀՀ-ում PosTransfer համակարգով իրականացվող դրամական փոխանցումների սակագինը կազմում է 1.2%, նվազագույնը 60 ռուբլուն համարժեք դրամ:
Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից, Հայաստանի Հանրապետությունում՝ միայն ՀՀ դրամով:
Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցման գումարը վերադարձվում է ուղարկողին՝ բացառությամբ միջնորդավճարի:
Ինչպե՞ս ուղարկել.
- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, փոստի հասցեն, փոխանցման գումարի չափը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,
- Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,
- Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):
Ինչպե՞ս ստանալ.
- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- Ներկայացնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:
Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:
PosTransfer համակարգով փոխանցման վավերապայմանների փոփոխություն իրականացնել հնարավոր չէ:
Դրամական փոխանցումը կատարելիս "ՀայՓոստ" ՓԲԸ հաճախորդին պետք է տրամադրի յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, միջնորդավճարի չափը, արժույթը և այլ մանրամասներ: