Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշի մարում

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշի մարում

2020 թվականի հունիսի 26-ին, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը» թեմային:


Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:


280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Նամականիշի վրա պատկերված է գնդակոծված պատ, որին ածուխով գրված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը:


1992 թ.-ից առ այսօր Հայփոստի կողմից թողարկվել է Հայրենական մեծ պատերազմի թեմատիկային առնչվող 19 նամականիշ և 3 գեղաթերթիկ:



Թողարկման օրը` 26 հունիսի 2020թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հատ

Տպաքանակը՝ 40 000 հ.

Ֆոտոալբոմ (12)