Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նորություններ Նորություններ
2020 «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթն արդեն մեկնարկվել է:

2020 «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթն արդեն մեկնարկվել է:

ՓոստԵվրոպան հայտարարել է «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթի մեկնարկը:


Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Սա աշխարհին մեր գեղեցիկ նամականիշերը և միջազգային ֆիլատելիստական շուկայում Հայաստանի դիրքը ցույց տալու հրաշալի հնարավորություն է:

Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը:


Ինչպե՞ս քվեարկել: Դա շատ հեշտ է և զբաղեցնելու է ընդամենը մի քանի րոպե:

  1. Ացելե՛ք https://www.posteurop.org/europa2020
  2. Էջը բացելով՝ լրացրե՛ք Ձեր տվյալները (դիմելաձև, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե և երկիր),
  3. Ընտրե՛ք Հայստանի նամականիշի լուսանկարը,
  4. Սեղմե՛ք «Vote» ստեղնը (էջի ստորին աջ անկյունում):


Քվեարկության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 514-572 հեռախոսահարով: