COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Հերքում

Հերքում


«Իրատես» պարբերականի ս.թ. ապրիլի 21-ի համարում, ինչպես նաև պարբերականի կայքում հրապարակված հոդվածում տեղ է գտել ապատեղեկատվություն, մասնավորապես նշվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ»:


Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն իրականացվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ընկերության կանոնադրությամբ սահմանված Դիտորդ խորհրդի կողմից՝ վերջինիս լիազորությունների շրջանակներում: Նշենք նաև, որ Դիտորդ խորհրդի կազմը ձևավորվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք հրապարակել հերքում՝ կանխելով ապատեղեկատվության հետագա տարածումը հանրության շրջանում:


«Հայփոստ»ՓԲԸ