Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
Մեկ նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Մեկ նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

2019 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:


120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 60 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը (1919-1997թթ.)։ Նամականիշի խորապատկերին նաև ներկայացված են հատվածներ Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններից:


Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը:



Թողարկման օրը` 11 դեկտեմբերի 2019թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 60 000 հ.






«Հայփոստ» ՓԲԸ

Ֆոտոալբոմ (3)