Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
Երկու նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային

Երկու նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային

2019 թվականին նոյեմբերի 12-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային:


230 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:


230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ճյուղի վրա նստած Երկնագույն ալկիոնը, որը 2019 թվականին Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում Երկնագույն ալկիոնը արժանացավ «Տարվա թռչուն» կոչմանը:


330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կովկասյան ընձառյուծը, քանի որ 2019 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի։ Կենդանիները պատկերված են իրենց բնորոշ միջավայրում՝ կատարված գեղարվեստական ոճով:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Կովկասյան ընձառյուծը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենավտանգված կենդանատեսակներից է: Ներկայումս կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:



Թողարկմանօրը` 12 նոյեմբերի 2019թ.

Նկարը և դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 31,75 x 31,75 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝30 000 հ. x 2





«Հայփոստ» ՓԲԸ

Ֆոտոալբոմ (2)