Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նորություններ Նորություններ
Վերակնքվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Հայփոստ»-ի երկարամյա համագործակցության հուշագիրը

Վերակնքվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի և  «Հայփոստ»-ի երկարամյա համագործակցության հուշագիրը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Հայփոստ»-ի բարեհաջող համագործակցությունը շարունակվում է։ Արդեն հայտնի է ս/թ հեռուստամարաթոնի օրը․ այն կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը՝ 22:00–ին և առաջին անգամ կհեռարձակվի Հայաստանից, հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով։ «Հայփոստը» շարունակում է օժանդակել հիմնադրամին, ուստի այս տարի ևս հուշագիր է ստորագրվել երկու կազմակերպությունների միջև՝ համաձայն որի Հայփոստը օժանդակելու է Հիմնադրամին այս տարվա մարաթոնի շրջանակներում մուտքագրված դրամական նվիրատվությունների հավաքագրման գործում։


ՀՀՀ-ի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշում է․«Հիմնադրամը շատ կարևորում է Հայփոստի հետ համագործակցությունը։ Իր ավելի քան 900 բաժանմունքներով և հենակետերով ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այն հուսալի կամուրջ է ստեղծում հիմնադրամի և քաղաքացիների միջև»:

«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի խոսքով. «Մեր ընկերությունը մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ է իր նպաստը բերում այն կարևորագույն առաքելությանը, որ իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը»:


Հեռուստամարաթոնին ընդառաջ, մինչև այս տարվա ավարտ, բոլոր փոստային բաժանմունքների օպերատորները ՀՀ քաղաքացիներից կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն: Փոստային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ապահովելու հայկական համայնքների կայուն և համաչափ զարգացումը։


Այս տարվա հեռուստամարաթոնի առանցքային թեմաներն են խմելու ջուրը և արևային էներգիան՝ «Ես իմ անուշ Հայաստանի կենարար ջուր և արև համայնքներին» կարգախոսով։


Լինելով հարուստ ջրային պաշարներով երկիր, ցավով պիտի նշենք, որ շատ համայնքներում դեռևս առկա են խմելու ջրի որակի և հասանելիության հետ կապված հիմնախնդիրներ։

Որակյալ և բավարար քանակով ջրամատակարարում ունենալու կարևորությունը առավել քան կենսական է։ Վստահ ենք, որ միասնական ջանքերով կարող ենք լուծել այս խնդիրը։


«Հիմնադրամը վերջին երկու տարում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև վերականգնվող էներգիայի ծրագրերի իրականացմանը, որի արդյունքում հանրային նշանայություն ունեցող շենքերն ապահովված կլինեն անվճար ջեռուցմամբ և էլեկտրաէներգիայով։ Վերականգնվող էներգիայի ծրագրերի արդյունավետության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում խնայված գումարները ուղղել համայնքային կայուն և համաչափ զարգամցմանը», - նշում է ՀԱրշամյանը։


«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։



«Հայաստան»համահայկականհիմնադրամ


«Հայփոստ»ՓԲԸ