Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայփոստ» Փակ բաժնետիրական ընկերության կողմից ձմեռային անվադողերի ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթի


Սույն հայտարարության տեքստը հաստատված է «Հայփոստ» ՓԲԸ (այսուհետ նաև՝ Պատվիրատու) Գլխավոր գործադիր տնօրենի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 09.10.2019թ-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:

Մրցույթի ծածկագիրը՝ ՀՓ-ՁԱՁԲ-10/19
Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:
Պատվիրատուն հայտարարում է ««Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ով սահմանված մրցույթի ընթացակարգ՝ ձմեռային անվադողերի ձեռքբերման նպատակով:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի նախագիծը կցված կլինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մեկ տարին ընկած ընկած ժամանակահատվածն է:
Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրացուցային օրը՝ ժամը 11:00-ն (21.10.2019): Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 11.00-ն:
Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Նորություններ» բաժնում: «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am: Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ-ի ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն:
Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով:

«Հայփոստ» ՓԲԸ