Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Եվրասիական Տնտեսական Միություն» թեմային

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Եվրասիական Տնտեսական Միություն» թեմային

2019 թվականին օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթա քաղաքում (Ղրղզական Հանրապետություն) Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետները միաժամանակ մարել և շրջանառության մեջ են դրել ԵԱՏՄ-ի յուրաքանչյուր անդամ-պետության կողմից թողարկված մեկական նամականիշ՝ նվիրված «Եվրասիական Տնտեսական Միություն» թեմային:


«ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է ՀայՓոստի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Նամականիշի վրա պատկերված են իրար միացված փազլների տեսքով Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների դրոշները՝ խորհրդանշելով անդամ-պետությունների սերտ համագործակցությունը և միավորվածությունը:


Մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է: ԵԱՏՄ-ն հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններնեն՝Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզական Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:



Թողարկման օրը` 09 օգոստոսի 2019 թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 6 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.






«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ


Ֆոտոալբոմ (4)