Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից ցանցային, էլ. Փոստի, ինտերնետ կայքերի անվտանգության ծրագրային և տեխնիկական միջոցների ձեռքբերման մրցույթի


1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է «Հայփոստ» ՓԲԸ (այսուհետ նաև` Պատվիրատու), Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 28.06.2018 թ-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն։
2. Մրցույթի ծածկագիրը` ՀՓ-ՑԷԻԱԾՏՄՁԲ-06/19
3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն։
4. Պատվիրատուն հայտարարում է «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ով սահմանված մրցույթի ընթացակարգ` կողմից ցանցային, էլ. Փոստի, ինտերնետ կայքերի անվտանգության ծրագրային և տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով։
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր), որի նախագիծը կցված կլինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին։
6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մինչև պայմանագրով սահմանված ժամկետներում՝ աշխատանքների պատշաճ կատարում։
7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին։ Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով։
8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը (08.07.2019)` ժամը 17։00-ն։ Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվա ժամը 17։00-ն։
9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր։ Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու։ Մրցույթի հրավերը հրապարակված կլինի «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Նորությունների» բաժնում, ինչպես նաև է «Հայփոստ» ՓԲԸ Ֆեյսբուքյան էջում։ «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային և ֆեյսբուքյան կայքերի հասցեներն են համապատասխանաբար www.haypost.am և https։//www.facebook.com/haypost.am?fref=ts
10. Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար։ Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում։
11. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով։
12. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը։
13. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում։
14. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն։
15. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։

«Հայփոստ» ՓԲԸ