Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
«Հայփոստը» մասնակցել է «ՉԻՆԱՍՏԱՆ-2019» համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին

«Հայփոստը» մասնակցել է «ՉԻՆԱՍՏԱՆ-2019» համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲ ընկերության, ս. թ. հունիսի 11-ից 17-ին մասնակցել է Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոնական Ուհան քաղաքում կայացած «ՉԻՆԱՍՏԱՆ-2019» համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին: Այս միջոցառումը հայտնի է նաև «ֆիլատելիայի օլիմպիական խաղեր» անվանմամբ:


Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Չինական փոստը, Համաչինական ֆիլատելիստական ֆեդերացիան և Ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիան: 1999 և 2009 թվականներից հետո Չինաստանը երրորդ անգամ էր հյուրընկալում համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսը: Միջոցառումը համախմբել է ֆիլատելիստական կազմակերպությունների, ներկայացուցիչների և փոստային կապի օպերատորների աշխարհի 84 երկրից՝ դառնալով միջազգային ֆիլատելիայի ասպարեզում մշակութային փոխանակման մեծագույն իրադարձությունը Չինաստանում:


Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել նաև «Չինաստան-2019» ՀՓՄ մրցութային ծրագիրը, որին մասնակցել են Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) ազգային փոստային օպերատորների ներկայացուցիչները՝ 2015-ից 2018 թթ. իրենց թողարկումներով:


Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում էր Հայփոստի ֆիլատելիայի վարչության ղեկավար Մարգարիտա Հակոբյանը: Հայկական տաղավարում (Ա 49) ցուցադրված էր հայկական ֆիլատելիստական արտադրանքի լայն տեսականի: Այցելուների ուշադրությունն ամենից շատ գրավել են «Լուսնային Նոր տարի. խոզի տարի» և «Եվրոպա-2019. ազգային թռչուններ» նամականիշերը: Վերջինս այժմ մասնակցում է նամականիշերի ամենամյա «ԵՎՐՈՊԱ» մրցույթին:


Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը:


«Հայփոստ» ՓԲԸ

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բ.Վ.

Ֆոտոալբոմ (6)