Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲԸ փնտրում է պատասխանատու և նպատակասլաց անձնավորության՝ Միջազգային վաճառքի համակարգողի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

«Հայփոստ» ՓԲԸ փնտրում է պատասխանատու և նպատակասլաց անձնավորության՝ Միջազգային վաճառքի համակարգողի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Հաստիքը` Միջազգային վաճառքի համակարգող


Վայրը`Հայաստան՝ Երևան


Աշխատանքային պարտականությունները`


  • Խթանել միջազգային վաճառքը;
  • Իրականացնել միջազգային շուկայի ուսումնասիրություններ;
  • Գտնել վաճառքի խթանման նոր ուղիներ, նոր գործընկերներ և հաճախորդներ;
  • Հետևել վաճառքի վեբկայքին և սոցիալական էջերին՝ սերտորեն համագործակցելով համապատասխան ստորաբաժանումների հետ;
  • Ապահովել Ընկերության ներկայությունը ոլորտի միջազգային հարթակներում;
  • Պահպանել և թարմացնել հաճախորդների տվյալների բազան;
  • Պատրաստել վաճառքի զեկույցներ, կատարել վաճառքի վերլուծություններ, կազմել հաշվետվություններ;
  • Կազմել և վարել Միավորին անհրաժեշտ փաստաթղթեր;
  • Համակարգել Միավորի աշխատանքը ընկերության այլ բաժինների հետ;
  • Կատարել վերոնշյալ գործառույթներին առնչվող այլ գործառույթներ:


Ներկայացվող պահանջները`


  • Բարձրագույն կրթություն;
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
  • MS Word, Excel համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն;
  • Արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն, ստեղծագործ մտքի առկայություն;
  • Հաշվետվություններ պատրաստելու և գործնական թղթակցություն վարելու հմտություններ;
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն;
  • Մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու, հաշվարկներ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց լուծում տալու ունակություն;
  • Ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ;
  • Արագ սովորելու և ընկալելու ունակություն, անընդհատ զարգացման ձգտում:

Դիմելու կարգը` Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլ. հասցեին: «Թեմա» դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` « Միջազգային վաճառքի համակարգող »:


ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 01/07/2019