Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀայՓոստ» ՓԲԸ կողմից «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմայով1 նամականիշի և «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով 1 նամականիշով գեղաթերթիկի նախագծման (դիզայնի մշակման)աշխատանքների ձեռքբերման մրցույթ անցկացնելու մասին։


Հայաստանի Հանրապետության ազգային օպերատոր «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմայով 1 նամականիշի և «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով1 նամականիշով գեղաթերթիկի նախագծման (դիզայնի պատրաստման) մրցույթ:

Մրցույթի աշխատանքների գնահատումը և հաղթողի ընտրությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի կողմից` Նախարարին կից գործող Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով Փոստային կապի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի գ/ և դ/ ենթակետերը:

Ցանկացած անձ կարող է մասնակցել սույն հայտարարությամբ կազմակերպվող մրցույթին:

Մասնակիցներն իրենց կողմից պատրաստված աշխատանքները ներկայացնում են հետևյալ հասցեով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ, ք. Երևան, Սարյան 22, 4-րդ հարկ, Գնումների վարչություն` մինչև 2019 թվականի մայիսի 28-ը, ժամը 17:00:

Աշխատանքների ներկայացման, գնահատման և հաղթողին որոշման ընթացակարգը սահմանվում է «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի հրամանով հաստատված «Հայկական նամականիշերի և փոստային վճարման այլ նիշերի նախագծման (դիզայնի մշակման) աշխատանքների ձեռք բերման մրցույթի անցկացման» կարգով (այսուհետ` Կարգ):

Մասնակիցները կարող են «Հայկական նամականիշերի և փոստային վճարման այլ նիշերի նախագծման (դիզայնի մշակման) աշխատանքների ձեռք բերման մրցույթի անցկացման Կարգ»-ին ծանոթանալ այցելելով «ՀայՓոստ» ՓԲԸ ինտերնետային կայք, կամ փաստաթղթային տարբերակով նշված կարգն ստանալ «ՀայՓոստ» ՓԲԸ գնումների վարչությունից (ք. Երևան, Սարյան 22, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն):

Մրցույթի անցկացման, աշխատանքների ներկայացման, գնահատման, հաղթողին որոշման, ինչպես նաև ցանկացած կարգի պարզաբանումների համար Մասնակիցները կարող են դիմել «ՀայՓոստ» ՓԲԸ գնումների վարչություն գրավոր կարգով կամ զանգահարել 514-544 հեռախոսահամարով: Գրավոր պարզաբանումները տրամադրվում են գրավոր դիմում ստանալուց հետո 1-օրյա ժամկետում: Պարզաբանման դիմումները կարող են ներկայացվել ոչ ուշ, քան մրցույթի աշխատանքների ներկայացման համար սահմանված վերջնաժամկետից 5 օր առաջ:

Մրցույթն անցկացվելու է հետևյալ երկու չափաբաժիններով`

  1. «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմայով 1-ին նամականիշ,
  2. «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով 1 նամականիշով գեղաթերթիկ:

Յուրաքանչյուր չափաբաժին գնահատվելու է Կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:


Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված յուրաքանչյուր չափաբաժնի համար Մասնակիցը կվճարվի հետևյալ առավելագույն չափերով`

  1. «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմայով 1-ին նամականիշի համար 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, առանց հարկերի,
  2. «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով 1 նամականիշով գեղաթերթիկի համար 113 000 (հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ, առանց հարկերի: