
2019 թվականի ապրիլի 19-ին շրջանառության մեջ է դրվում «Մեծանուն հայեր. Վարդան Մախոխյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի նամականիշին պատկերված է հայ մեծանուն ծովանկարիչ Վարդան Մախոխյանը նախշազարդ շրջանակի մեջ, իսկ բացիկի դարձերեսին ներկայացված է Վարդան Մախոխյանի «Ծովը լուսնյակ գիշերով» կտավը:
Վարդան Մախոխյանը ծնվել է 1869 թվականի մայիսի 31-ին Տրապիզոնում: Ավարտել է Բեռլինի գեղարվեստական ակադեմիան, Ղրիմում կատարելագործվել է Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում: Մախոխյանը ամենանշանավոր ծովանկարիչն է հայ կերպարվեստում: Մախոխյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: Մահացել է 1937 թվականի փետրվարի 11-ին Նիսում:
Թողարկման օրը` 19 ապրիլի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝ 500 հ.