
Պահանջվող հմտություններն են` Բարձրագույն կրթությունը ցանկալի է, համակարգչային գիտելիքներ , ռուսերեն և անգլերեն լեզուների բազային իմացություն հաղորդակցման համար, հաղորդակցման բարձր հմտություններ, առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն:
Աշխատանքային պարտականություններն են` կատարել ավանդական և ոչ ավանդական ծառայությունների մատուցման աշխատանքներ, իրականացնել ստացվող և ուղարկվող փոստային առաքանիների ընդունումը, մշակումը, գրանցումը, աշխատանքային օրվա վերջում կազմել հաշվետվություն կատարած գործարքների վերաբերյալ և ընդունված գումարի հետ հանձնել բաժանմունքի ավագ օպերատորին, մասնակցել փոստափոխանակմանը, ապահովել բոլոր տեսակի փոստային առաքանիների, դրամական փոխադրությունների և կենսաթոշակ-նպաստների գումարների անվտանգ, ժամանակին առաքում հասցեատերերին:
Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունները (resume, CV) թողնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան Սարյան 22 հասցեում, կամ ուղարկել էլեկտրոնային հասցեի միջոցով` [email protected]:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 2019 թ. Մայիսի 17 -ը: