Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Մրցույթ՝ «Գրեք նամակ Ձեր հերոսի մասին»

Մրցույթ՝ «Գրեք նամակ Ձեր հերոսի մասին»

Համաշխարհային փոստային միությունը /ՀՓՄ/ հայտարարել է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ մինչև 15 տարեկան դպրոցականների շրջանում, որի թեման է՝ «Գրեք նամակ Ձեր հերոսի մասին»:


Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը արդեն իսկ տեղեկացրել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին:


Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2019թ. մայիսի 5-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:
Նամակները «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2019 թվականի ապրիլի 15-ը:


Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն 514-572 հեռախոսահամարով:


Նամակները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ «Հայփոստ» ՓԲԸ՝ Երևան – 0002, Սարյան 22 փ. հասցեով:


Կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա (Ապրանքների մշակման և ուսումնասիրությունների գծով պատասխանատու)