Մանրամասն
Հետևել
Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը

2018 թվականի դեկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դրվում «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:


Փոստային բացիկի դիմերեսի վրա պատկերված է Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին շենքը, իսկ բացիկի ձախ հատվածում ներկայացված է 1955 թվականին կառուցված ներկայիս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքը:


Փոստային բացիկի դարձերեսի վրա պատկերված են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրներից մի քանիսը, Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակը, Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի «Օրբիտա-2» ալեհավաքը, ինչպես նաև՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված լոգոտիպը:




Թողարկման օրը` 20 դեկտեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 35,0 x 25,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝500 հ.