
2018 թվականի նոյեմբերի 27-ին և 29-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի սաները դպրոցի կազմակերպած մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում այցելեցին Սարյան 22 հասցեում տեղակայված «ՀայՓոստի» գլխամասը:
«ՀայՓոստ» ՓԲ ընկերության Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում նրանք հանդիպեցին գործառնական, մարդկային ռեսուրսների, կոմերցիոն, գրաֆիկական դիզայնի, ֆիլատելիայի, ֆինանսական ծառայությունների և հասարակայնության հետ կապերի վարչությունների պատասխանատուներին, որոնք ներկայացրին «ՀայՓոստում» առաջարկվող տարբեր ապրանքատեսակներն ու ծառայությունները:
Հաճելի և աշխույժ միջավայրում աշակերտները հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հարցերը և քննարկելու իրենց հետաքրքրող թեմաները, ինչպիսիք էին ծրարների առաքումն ու ստացումը, նամակ գրելու և ուղարկելու ճիշտ ձևը, նամականիշեր և ֆիլատելիստական արտադրանք հավաքելու արվեստը, փոստով ապրանքներ ուղարկելիս միջազգային կարգավորումները, առցանց գնումների առավելությունները, ինչպես նաև աշխատանքի հնարավորություններն ու ներգրավումը աշխատաշուկայում:
Պրեզենտացիայից հետո աշակերտներն այցելեցին նույն Ուսուցման կենտրոնում տեղակայված փոստային բաժանմունքի մոդելը, որտեղ նրանք ծանոթացան իրական փոստային բաժանմունքի տարբեր մասերին և դրանց աշխատանքին:
«ՀայՓոստ» ՓԲԸ
«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենք» ԲՎ