Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված երկու նամականիշի և Հատուկ ծրարի մարում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված երկու նամականիշի և Հատուկ ծրարի մարում

2018 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ և Հատուկ ծրար՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:


Նամականիշերն ունեն 160 և 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի և Հատուկ ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Նամականիշերի վրա պատկերված են մրցանակակրին տրվող ոսկե մեդալը և հուշախորհրդանիշը:


Հատուկ ծրարի վրա պատկերված է 2018 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիրը՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների ութ մրցանակակիրները:


Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշ և որը մարվում է Հատուկ դրոշմակնիքով:


Փոստային նամականիշերի և Հատուկ ծրարի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիր Ջեյմս Թրուշարդը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Թողարկման օրը` 30 նոյեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշերի չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ. x 2




«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (4)