
Հաստիքը` Ֆինանսական վերլուծաբան
Վայրը` Հայաստան՝ Երևան
Աշխատանքի նկարագրությունը` «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու մասնագետներ՝ Ֆինանսական վերլուծաբանի ազատ հաստիքը ստանձնելու համար:
Աշխատանքային պարտականությունները`
- Հաշվապահությունից հավաքել հաշվետվություններ կազմելու համար անհրաժեշտ տեղեկությունները,
- Օժանդակել ներքին կիրառության համար անհրաժեշտ բոլոր հաշվետվությունների պատրաստմանը (ինչպես օրինակ՝ պարգևավճարների մշակում/հաշվարկ),
- Օժանդակել ղեկավարությանը ներկայացվող ամսական, ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը,
- Օժանդակել կառավարման տեղեկատվական համակարգերի մշակմանն ու վարմանը,
- Օժանդակել շահագործական ծախսերի, զերծարարության կանխարգելման վերահսկողությանը,
- Իրականացնել շահագործական և այլ տվյալների ֆինասական վերլուծություն:
Ներկայացվող պահանջները`
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության բնագավառում,
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- IFRS և AAS ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչային գիտելիքներ և MS Office-ի գերազանց իմացություն,
- Անգլերեն լեզվի լավ իմացություն,
- Հաշվետվություններ կազմելու կարողություն,
- Ծանրաբեռնված աշխատելու և սահմանված ժամկետները չխախտելու կարողություն,
- Պատասխանատվության մեծ զգացում:
Դիմելու կարգը` Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլ. Հասցեին: ,Թեմաե դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` "Ֆինանսական վերլուծաբան":
ԴԻՄԵԼՈՒ ՍԿԶԲՆԱԺԱՄԿԵՏ՝ 2018թ. Նոյեմբերի 30-ը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 2018 թ. դեկտեմբերի 25-ը: