Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Չորս նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային

Չորս նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային

2018 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային:


Չորս նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 15 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:


Չորս նամականիշով գեղաթերթիկի ընդհանուր անվանական արժեքը 1450 ՀՀ դրամ է: Նամականիշերի պատկերները ներկայացված են ըստ ժամանակագրության: Նամականիշերի վրա պատկերված են Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:


Գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված մերօրյա Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին:


Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակարատ Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 29 նոյեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Վահե Մուրադյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 30,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը՝ 110,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 15 000 հ.








«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (6)