Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Հայփոստը կազմակերպեց օժանդակության արշավ

Հայփոստը կազմակերպեց օժանդակության արշավ
Ամբողջ աշխարհում 2018 թ. նոյեմբերի 20-ին նշվող Երեխաների համաշխարհային օրվա շրջանակներում ,«Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցները տնօրինության աջակցությամբ կազմակերպեցին օժանդակության արշավ՝ հագուստ և խաղալիքներ նվիրաբերելով Հայաստանի տարբեր մարզերում ապրող ամենից կարիքավոր ընտանիքներին և երեխաներին:

Նվիրատվություններով արկղերն ուղարկվեցին ,Շիրակ կենտրոնե հասարակական կազմակերպությանը և ,ՍՕՍ – մանկական գյուղերե հայկական բարեգործական հիմնադրամին:

Գյումրիում Հայփոստի աշխատակազմին ընդունեց ,Շիրակ կենտրոնե հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը: Վարչական գրասենյակներով շրջայցից և Գյումրիի բնակչության կարևորագույն խնդիրների քննարկումից հետո Հայփոստի աշխատակիցները ՀԿ անդամների հետ այցելեցին մինչ օրս վագոն-տնակներում բնակվող բազմաթիվ ընտանիքներից մի քանիսին:

Այնուհետև Երևանում Հայփոստի աշխատակիցները հյուրընկալվեցին ,ՍՕՍ – մանկական գյուղերե հայկական բարեգործական հիմնադրամում, որտեղ նրանց ընդունեցին Ազգային տնօրենի օգնական Քրիստինե Պետրոսյանը, Հովանավորական ծրագրի ազգային համակարգողի օգնական Անի Վարդանյանը և Պաշտպանության ազգային խորհրդատու Անահիտ Մելքումյանը: ,ՍՕՍ – մանկական գյուղերե բարեգործական հիմնադրամը Կոտայքում և Իջևանում գործող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է՝ օժանդակել ծնողական խնամքից զուրկ մանուկներին և նպաստել ծանր պայմաններում ապրող երեխաների խնամքին ու զարգացմանը:

Այսպիսով՝ Հայփոստը համոզված է, որ փոքր արարքները կարող են մեծ փոփոխություններ առաջ բերել դրանց կարիքը զգացողների կյանքում՝ ամրապնդելով կապը հասարակության տարբեր անդամների ու դերակատարների միջև և շարունակելով նպաստել Հայաստանի համակողմանի զարգացմանը:

«ՀայՓոստ » ՓԲԸ
«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բ. Վ.
Ֆոտոալբոմ (5)