Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հայոց  պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային

2018 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ որմնանկարների դահլիճում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային:


Նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Փոստային նամականիշը տարբերվում է իր ձևով: Այն կլոր է և ամբողջությամբ ձևավորված է ոսկե մետաղադրամի տեսքով: Նամականիշի կենտրոնում պատկերված են հայկական դրամի գրանշանը և «25 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Փոստային նամականիշի եզրային հատվածը կրում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ» երկլեզու գրառումը:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:


Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնատար հյուրերի ներկայությամբ:



Թողարկման օրը` 22 նոյեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.








«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (5)