Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Նորություններ Նորություններ
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային

2018 թվականի նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային:


Նամականիշն ունի 100 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրները՝ Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված է «Ժամանակ» օրաթերթի հին շենքը և լոգոտիպը:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



«Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և հայ աշխարհի ամենահին օրաթերթն է, որը առանց ընդհատումների շարունակում է տպագրվել:



Թողարկման օրը` 22 նոյեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.






«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (2)