Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Նոր բացիկ՝ նվիրված Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին

Նոր բացիկ՝ նվիրված Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին

2018 թվականի հոկտեմբերի 25-ին, Հայաստանի Ֆիլատելիստների Միության կողմից կազմակերպված «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Երևանի 2800-ամյակին» միջոցառման շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվեց երկկողմանի բացիկ՝ նվիրված Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին:


Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Բացիկի վրա պատկերված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին, «Զվարթնոց» օդանավակայանը, Հանրապետության հրապարակի տեսարանը և Կասկադի աստիճաններից կատարված լուսանկարը:


Բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ընկերության նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:





«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (4)