Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
‹‹Հայփոստ›› Փակ բաժնետիրական ընկերության կողմից փոստային բաժանմունքների և փոստային մասնաճյուղերի մաքրության ապահովման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվող նախաորակավորման ընթացակարգի


1. Պատվիրատուն հայտարարում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ Գնումների գործընթացի կազմակերպման կարգ››-ով սահմանված նախաորակավորման ընթացակարգ` մաքրության ծառայությունների ձեռք բերման նպատակով
2. Սույն հայտարարությունը հրապարակվում է ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
3. Մրցույթի ծածկագիրն է` ՀՓ-ՄԾՁԲ-10/18:
4. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր):
6. Պայմանագիրը կնքվելու է 2 տարի ժամկետով:
7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել նախաորակավորման ընթացակարգին: նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող նախաորակավորման ընթացակարգի հրավերով:
8. Հնարավոր մասնակիցները կարող են նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու նախաորակավորման հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը` ժամը 11:00-ն: Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա նախաորակավորման ընթացակարգի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 11:00-ն:
9. Նախաորակավորման ընթացակարգի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է նախաորակավորման ընթացակարգի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Նախաորակավորման ընթացակարգի հրավերը հրապարակված կլինի ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի ‹‹Նորությունների›› բաժնում: ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am:
Անգլերեն և ռուսերեն լեզուներով նախաորակավորման ընթացակարգի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
12. նախաորակավորման ընթացակարգ իանցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև նախաորակավորման ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:
13. Նախաորակավորման ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն:
14. Նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով: