Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային

2018 թվականի հոկտեմբերի 8-ին, «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի» շրջանակներում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային:


Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Աննա Բաղդասարյանը:


Նամականիշն իր մեջ ներառում է մի հատված գեղաթերթիկի վրա պատկերված ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Բեռնամբարձիչ նավեր» (1983թ.) և մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» (1923թ.) կտավներից: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի լոգոտիպը և «Ապրել միասին» կարգախոսը՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով:


Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:



Թողարկման օրը` 08 հոկտեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Աննա Բաղդասարյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 50,0 x 43,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 12 000 հ.




«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (8)