Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային

2018 թվականի հոկտեմբերի 02-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային:


Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում:


Նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Նամականիշի վրա պատկերված է բնական կամուրջ, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 02 հոկտեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.






«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (3)