Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

2018 թվականի սեպտեմբերի 24-ին մարվեց և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային:


Փոստային նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Նամականիշի վրա ի թիվս այլ կառույցների ներկայացված է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության շենքը ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և լուսավորվող ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության զինանշանը՝ խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը ողջ աշխարհում:


Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 24 սեպտեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.






«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (2)