Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
«Հայփոստ»ՓԲԸ-ն մասնակցեց Համաշխարհային փոստային միության 2-րդ արտահերթհամա ժողովին

«Հայփոստ»ՓԲԸ-ն մասնակցեց Համաշխարհային փոստային միության 2-րդ արտահերթհամա ժողովին

Սեպտեմբերի 3-ից 7-ը Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում մեծ հաջողությամբ անցկացվեց Համաշխարհային փոստային միության 2-րդ արտահերթ համաժողովը, որտեղ ընդգծվեց գործակցության և համատեղ աշխատանքի կարևորությունը ամբողջ աշխարհի փոստային կապի ոլորտում: Հայաստանը համաժողովին ներկայացնում էր «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:


Համաժողովի ընթացքում անդամ պետությունները համաձայնության եկան մի շարք հեռանկարային առաջարկների շուրջ՝ նշանավորելով ՀՓՄ 144-ամյա պատմության մեջ ընդամենը 2-րդ արտահերթ համաժողովի կարևորությունը, որի կայացման մասին որոշումն ընդունվել էր 2016 թ. Ստամբուլում:


Նշենք, որ Հայաստանն անդամակցել է Համաշխարհային փոստային միությանը 1992 թվականից: Համաշխարհային փոստային միությունը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հատուկ կազմակերպություն է, որի գլխամասը տեղակայված է Շվեյացարիայում՝ Բեռնում: 1874 թ. հիմնադրված՝ սա աշխարհի հնագույն միջազգային կազմակերպություններից մեկն է և փոստային ոլորտի դերակատարների համագործակցության առաջնային հարթակ է:


«ՀայՓոստ» ՓԲԸ

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ


Ֆոտոալբոմ (3)