Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նորություններ Նորություններ
Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային

2018 թվականի օգոստոսի 29-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային:


Յուրաքանչյուր փոստային նամականիշ ունի 280 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Հայկական նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Հնդկական նամականիշի հեղինակն է դիզայներ Սուրեշ Կումարը:


Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով Արեք» պարը, որի հիմքում ընկած է «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը՝ ներառված հայտնի հայ երաժշտագետ, երգահան և քահանա Կոմիտասի հավաքածուի մեջ: Պարը կատարում են կանայք, ովքեր այն դարձնում են ավելի նրբագեղ և քնքուշ:


Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից մեկն է: Այն ծագել է Հնդկաստանի հեռավոր արևելքում գտնվող Մանիպուր նահանգում: Ավանդական «Մանիպուրի» պարը բաղկացած է նուրբ, քնարական և հեզաճկուն շարժումներից:


Նամականիշերի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի Փոստի ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 29 օգոստոսի 2018թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան («Հով Արեք» պար)

Սուրեշ Կումար («Մանիպուրի» պար)

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ. x 2




«ՀայՓոստ» ՓԲԸ

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ

Ֆոտոալբոմ (5)