Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲԸ փնտրում է փորձառու, բարձրակարգ մասնագետ ծրագրավորողի՝ Ընկերությանը միանալու համար:

«Հայփոստ» ՓԲԸ փնտրում է փորձառու, բարձրակարգ մասնագետ ծրագրավորողի՝ Ընկերությանը միանալու համար:

ՀԱՍՏԻՔԸ՝ PHP ծրագրավորող


ՆԱԽԱՏԵՍՎԱԾԷ (ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ)` Ինքնուրույն, աշխատասեր և թիմային աշխատանքի լավ ունակություններով անձանց համար:


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՒՐԸ՝ «Հայփոստ» ՓԲԸ փնտրում է փորձառու, բարձրակարգ մասնագետ ծրագրավորողի՝ Ընկերությանը միանալու համար:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

- Օբյեկտային կողմնորոշման սկզբունքները պահպանելով՝ ծրագրավորել լավ կազմակերպված, բարձր կատարողականությամբ PHP կոդ,

- Կարդալ, հասկանալ, մշակել նոր գործառույթներ և փոփոխել ընթացիկները,

- Մասնակցել ծրագրավորման նախագծի բոլոր փուլերին՝ նախագծումից մինչև ներդրում,

- Մշակել տրված բնութագրերին համապատասխան հավելվածներ,

- Հասկանալ առաջադրանքները և ապահովել լավ լուծումներ,

- Ճիշտ գնահատել վերջնաժամկետները, ռիսկերն ու պահանջները,

- Նոր տեխնոլոգիաներ սովորելու ճկունություն ունենալ:


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

- Առնվազն 2 տարվա PHP ծրագրավորման փորձ,

- PHP լեզվում Laravel կամ մեկ այլ MVC կաղապարով աշխատանքի հիմնավոր փորձ,

- Քրոս-բրաուզերային խնդիրների և զտման լավ ըմբռնում,

- MySQL, MongoDB և PostgreSQL բազաներով աշխատանքի փորձ,

- OOP լեզվի հասկացությունների խոր ըմբռնում,

- REST/ JSON API ինտերֆեյսներ կամ վեբ ծառայություններ կառուցելու փորձ,

- HTML5, CSS3, AJAX, JavaScript, jQuery և Bootstrap3 լեզուներով աշխատանքի փորձը, AngularJS-ի իմացությունը կհամարվի խոշոր առավելություն,

- Git ծրագրով աշխատանքի փորձ,

- MVC ծրագրային լեզվի կաղապարների իմացությունն ու դրանցով աշխատանքի փորձը կհամարվի առավելություն,

- Տեխնիկական քննարկումների մասնակցելու և տեխնիկական բնութագրեր կարդալու/գրելու համար բավարար անգլերենի իմացություն:


Առաջարկվում է մրցունակ աշխատավարձ:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ Հաստիքի համար նախատեսված պահանջներին համապատասխանող շահագրգռված թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել [email protected] հասցեին: Թեմայի տողում անհրաժեշտ է նշել «PHP ծրագրավորող» վերնագիրը:


ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՝2018 թ. հոկտեմբերի 29-ը: