Հաստատված է
«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր
գործադիր տնօրենի պաշտոնակատար
Հայկ Ավագյանի
«22»հունիսի 2018թ.
թիվ 798-Լ հրամանով
2018թ հուլիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ էլեկտրոնային շտեմարաններից կամ փաստաթղթային արխիվներից հաճախորդներին տրամադրվող տեղեկանքների և/կամ տեղեկությունների համար սահմանված են հետևյալ սակագները՝ ըստ ծառայությունների տեսակների և ժամկետների:
Ծառայության տեսակ.
- Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փոստային դրամական փոխանցումների,
- վճարահաշվարկային համակարգերի միջոցով իրականացվող արագ դրամական փոխանցումների,
- կանխիկից հաշիվ փոստային դրամական փոխանցումների, ներառյալ՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման, բջջային և ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետային կապի, ինչպես նաև այլ տեսակի վճարների՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների,
- պետական գանձապետական հաշիվներին կատարվող դրամական փոխանցումների,
- կանխիկից հաշիվ այլ դրամական փոխանցումների,
- հաշվից կանխիկ փոստային դրամական փոխանցումների, այդ թվում՝ սոցիալական վճարների, ներառյալ՝ կենսաթոշակների, նպաստների վճարման, ինչպես նաև հաշվից կանխիկ այլ փոստային դրամական փոխանցումների վերաբերյալ:
Ժամկետներ.
1) 1-12 ամիս ժամանակատահատվածի համար պահանջվող տեղեկատվության դեպքում անկախ գործարքների քանակից՝ 1500 դրամ,
2) 13-60 ամիս ժամանակատահատվածի համար պահանջվող տեղեկատվության դեպքում անկախ գործարքների քանակից՝ 3000 դրամ,
3) 61 ամիս և ավելի ժամանակատահատվածի համար պահանջվող տեղեկատվության դեպքում անկախ գործարքների քանակից՝ 5000 դրամ,
2. «Հայփոստ» ՓԲԸ կողմից իրավաբանական անձանց տրամադրվող փոխադարձ հաշիվների տվյալների հաստատման վերաբերյալ տեղեկանքների համար սահմանել 15000 ՀՀ դրամ սակագին:
3. «Հայփոստ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ներհանրապետական փոստային առաքանիներ ուղարկելու և/կամ ստանալու, ինչպես նաև միջազգային առաքանիներ ստանալու վերաբերյալ տեղեկանքների համար սահմանված են հետևյալ սակագները՝
1) 1-6 ամիս ժամանակատահատվածի համար՝ առաքանիների քանակ * 250 դրամ, բացառությամբ հետադարձ ծանուցմամբ փոստային ծառայության պատվիրված այն հարցումների, որոնք վերաբերում են հետադարձ ծանուցումը ստանալուն,
2) 7- 24 ամիս ժամանակատահատվածի համար՝ 3000
դրամ + առաքանիների քանակ * 250 դրամ,
3) 25- 60 ամիս ժամանակատահատվածի համար՝ 5000 դրամ + առաքանիների քանակ * 250 դրամ,
4) 61 ամիս և ավելի ժամանակատահատվածի համար՝ 20000 դրամ + առաքանիների քանակ * 250 դրամ:
Սահմանված վճարները չի գանձվում, եթե արձանագրվել է ,Հայփոստ ՓԲԸ կողմից ծառայության ոչ պատշաճ մատուցում, որի համար դիմումատուն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ստանալու հատուցում: