Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային

2018 թվականի հուլիսի 27-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային:


Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Նամականիշի վրա ներկայացված է 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիս քաղաքը՝ լուսանկարված բարձունքից: Նամականիշի վրա նաև տեղադրված է «Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» լոգոտիպը (տարբերանշանը), որտեղ պատկերված են Գորիսի քարանձավները, կարմիր տանիքները, կամարաձև պատուհանները և զանգը, որը հանդիսանում է քաղաքի մուտքը խորհրդանշող հուշարձանի մասերից մեկը:


Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետության Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 27 հուլիսի 2018թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.








«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (4)