Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային

2018 թվականի հուլիսի 26-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային:


Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:


Նամականիշի վրա ներկայացված է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված լոգոտիպը և մի հատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության կողմից կազմակարպված միջոցառումներից՝ տեղադրված սկաուտի տեսքով պատկերում:


Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՄԸՄ-ն կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 26 հուլիսի 2018թ.

Դիզայնը՝ Վահե Մուրադյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.








«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (2)