Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային

2018 թվականի հուլիսի 19-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային: Մարումը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:


Փոստային բացիկը թողարկված է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից: Փոստային բացիկի ձախ հատվածում ներկայացված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գիշերային լուսանկարը:


Մեկ նամականիշով փոստային բացիկի մարման արարողությանը մասնակցեցին՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Փոստային բաժանմունքների կառավարիչ Լիլիթ Թադևոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը հաջորդեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ցուցադրությունը:


Թողարկման օրը՝ 19 հուլիսի 2018թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 35,0 x 25,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը` 500 հ.





«ՀայՓոստ» ՓԲԸ

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ

Ֆոտոալբոմ (3)