Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Յուրի Հովհաննիսյանին նվիրված Հատուկ ծրարի մարում

Յուրի Հովհաննիսյանին նվիրված Հատուկ ծրարի մարում

2018 թվականի հուլիսի 13-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում տեղի ունեցավ Հատուկ ծրարի մարում՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին:


Հատուկ ծրարը իրենից ներկայացնում է յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար, որը մարվում է Հատուկ դրոշմակնիքով:


Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Ծրարի վրա պատկերված է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը 2006 թվականին հայտնաբերվել է Յուրի Հովհաննիսյանի կողմից և 2016 թվականին անվանվել oganesson (Og)` հայ մեծ գիտնականի պատվին:


Հատուկ ծրարի վրա փակցված է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Յուրի Հովհաննիսյան» թեմային նվիրված նամականիշը:


Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցեցին՝ աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվաան տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:




«ՀայՓոստ» ՓԲԸ

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ


Ֆոտոալբոմ (3)