
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և «Յունիստրիմ» Բաժնետիրական Առևտրային Բանկը հայտարարել են իրենց գործընկերության մասին, որի նպատակն է՝ ուղարկվող և ստացվող դրամական փոխանցումների ծառայություններ մատուցել Հայաստանի ամբողջ տարածքով:
Նոր պայմանագիրը ՀայՓոստի հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով, ԱՄՆ դոլարով, ՀՀ դրամով և ռուսական ռուբլով դրամական փոխանցումներ ստանալու Հայաստանում ՀայՓոստի 880-ից ավելի փոստային բաժանմունքներից: Ապահով և մատչելի ծառայությունների մատուցմանը զուգահեռ՝ «Յունիստրիմ» դրամական արագ փոխանցումների համակարգը ՀայՓոստի հաճախորդներին թույլ կտա արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կկարողանան նաև գումարներ ուղարկել «Յունիստրիմ»-ի ամբողջ ցանցով, որն ընդգրկում է ավելի քան 30 երկիր:
ՀայՓոստի մասին
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը մատուցում է փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստը գործում է ամբողջ Հայաստանով բաշխված 880 փոստային բաժանմունքների միջոցով՝ քաղաքային համայնքներից մինչև ամենահեռավոր գյուղական բնակավայրերը:
Մանրամասների համար խնդրում ենք դիմել՝
ՀայՓոստ ՓԲԸ-ի Դրամական փոխանցումների բաժին
(+374) 10 514 560