Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Ֆինանսական ծառայություններ Դրամական փոխանցում
Unistream դրամական փոխանցումների համակարգ

Unistream  դրամական փոխանցումների համակարգ

«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է Unistream դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց միջև: Այս համակարգի միջոցով հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել դեպի ավելի քան 30 երկրներ:


Unistream դրամական փոխանցումների ընդունումը իրականացվում է ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Վճարումն հնարավոր է իրականացնել ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով (որոշ երկրների դեպքում՝ տվյալ երկրի ազգային արժույթով), ՀՀ-ում նաև դրամով:

Unistream համակարգի միջոցով դրամական փոխանցման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը կազմում է 900.000 ռուբլի, 20.000 ԱՄՆ դոլար, 15.000 Եվրո և 900.000 ռուբլուն համարժեք դրամ:


Unistream համակարգով դրամական փոխանցումը հասանելի է դառնում 10 րոպեի ընթացքում:


Փոխանցումը համակարգում պահպանվում է 180 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում և կարող է վճարվել միայն ուղարկողին՝ 3 տարվա ընթացքում և միջնորդավճարը հետ չի վերադարձվում:


Միջնորդավճարը գանձվում է ուղարկողից, Հայաստանի Հանրապետությունում՝ միայն ՀՀ դրամով:


Ի՞նչպես ուղարկել.


- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,

- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,

- Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, հասցեն (քաղաքը, երկիրը), փոխանցման գումարի չափը,

- Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,

- Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,

- Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,

- Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):


Ի՞նպես ստանալ.

  • Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
  • Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
  • Ներկայացրնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:

Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:



Փոխանցման վավերապայմանների փոփոխություն.


Դրամական փոխանցումը ենթակա է փոփոխման միայն այն դեպքում, երբ տվյալ փոխանցումը դեռևս վճարված չէ:

Փոփոխման ենթակա են միայն ստացողի վավերապայմանները:


Դրամական փոխանցումը կատարելիս "ՀայՓոստ" ՓԲԸ հաճախորդին պետք է տրամադրի յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, միջնորդավճարի չափը, արժույթը և այլ մանրամասներ:


Համակարգի սպասարկման կետերի, համակարգի մասնակից կազմակերպությունների և այլ տեղեկատվությունների համար կարող եք այցելել www.unistream.ru ինտերնետային կայք կամ զանգահարել (+37410) 514 514, (+37410) 514 584, (+374 10) 514 526 հեռախոսահամարներով: