
‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վարորդների՝ տրանսպորտի վարչությունում աշխատելու համար:
Պահանջվող հմտություններն են`
- Ավտոմեքենա վարելու հմուտ տեխնիկա,
- Արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու ունակություն,
- Վարորդական իրավունքի անթերի և մաքուր նկարագիր,
- Առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Հայերենի և ռուսերենի իմացություն, ցանկալի է անգլերենի տարրական իմացությունը,
- Միջնակարգ , միջն. մասնագիտական, բարձրագույն կրթություն:
Աշխատանքային պարտականություններն են`
- Հետևել ընկերության գործող կարգերով և կանոններով սահմանված փոխադրման պահանջներին:
- Ապահովել փոխադրման ամբողջ գաղտնիությունը:
- Վարվել փոխադրամիջոցների հետ խնամքով և բարեխղճորեն:
- Կարդալ և ծանոթանալ քարտեզներին և չվացուցակներին:
- Փոխադրամիջոցները պահպանել մաքուր` ներսից և դրսից:
- Անհրաժեշտության դեպքում կատարել փոխադրամիջոցների երկրորդային տեխսպասարկում:
- Վերալիցքավորել փոխադրամիջոցները:
- Կոորդինացնել ցուցակները ղեկավարության համար կամ պարբերաբար ղեկավարների հետ անցկացնել տեխսպասարկում:
- Ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով կատարել անմիջական ղեկավարի կամ ղեկավարության` վերը նշված առաջադրանքների կամ ընդհանրապես ուղղակի կամ անուղղակիորեն Տրանսպորտի վարչության հետ առնչվող հանձնարարականները;
- Իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ որևէ կերպ կապված այլ գործառույթներ:
Դիմելու կարգը` Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլ. Հասցեին:
Դիմելու վերջնաժամկետը՝ 20/05/2018