Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վաճառքի խորհրդատու՝ “Ֆիլատելիստական անկյուն” մասնագիտացված խանութում աշխատելու համար

«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վաճառքի խորհրդատու՝ “Ֆիլատելիստական անկյուն” մասնագիտացված խանութում աշխատելու համար

Հաստիքը` Ֆիլատելիստական վաճառքի խորհրդատու


Վայրը`Հայաստան՝ Երևան


Աշխատանքի նկարագրությունը` «Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վաճառքի խորհրդատու՝ “Ֆիլատելիստական անկյուն” մասնագիտացված խանութում աշխատելու համար


Աշխատանքային պարտականությունները`


- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ հավուր պատշաճին ներկայացնելով նամականիշերը և այլ ֆիլատելիստական ապրանքատեսակները

- Վերահսկել ամբողջ տեսականու և պահանջվող քանակի առկայությունը

- Ներգրավել նոր հաճախորդներ, հաստատել և պահպանել գործնական հարաբերություններ հաճախորդների հետ

- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ֆիլատելիստական ապրանքների վերաբերյալ, տեղեկատվություն տրամադրել նամականիշերի վրա պատկերված նյութերի վերաբերյալ

- Պատրաստել վաճառքի զեկույցներ, կատարել վաճառքի վերլուծություններ, կազմել հաշվետվություններ

- Կատարել վերոնշյալ գործառույթներին առնչվող այլ գործառույթներ


Ներկայացվող պահանջները`


- Բարձրագույն կրթություն

- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն

- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում

- Համակարգչային գիտելիքներ

- Վաճառքի հմտություններ և հաղորդակցման հմտություններ

- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում՝ վաճառքների պլանի կատարման և հետագա վերահսկման համար

- Ազդեցիկ և գեղեցիկ ներկայանալու և ներկայացնելու ունակություն

- Հաշվետվություններ պատրաստելու և գործնական թղթակցություն վարելու հմտություններ

- Արագ սովորելու և ընկալելու ունակություն, անընդհատ զարգացման ձգտում


Դիմելու կարգը` Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլ. հասցեին: «Թեմա» դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` «Ֆիլատելիստական վաճառքի խորհրդատու»:


ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 21/07/2018