
Գուդ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ հետ համագործակցության արդյունքում վարկային կազմակերպության հաճախորդները հնարավորության են ստացել առանց վարկային կազմակերպություն այցելելու ‹‹Հայփոստ›› ՓԲԸ փոստային բաժանմունքների միջոցով փոխանցել կամ ստանալ դրամական միջոցներ: Այս ծառայության շրջանակներում Գուդ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ հաճախորդը մասնավորապես կարող է մարել իր վարկային պարտավորությունները կամ ստանալ վարկի գումարը ‹‹Հայփոստ›› ՓԲԸ փոստային դրամական փոխանցումների ծառայության միջոցով:
«Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքից Գուդ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից հաստատված կանխիկ գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Անձնագիր
- Գուդ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից հաստատված վարկի պայմանագրի կոդ
Գուդ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից հաստատված կանխիկ գումարը տրամադրվում է միայն Գուդ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից հաստատված վարկի պայմանագրում նշված անձին:
Մարման վճարումներ կատարելիս անհրաժեշտ է ներկայացնել միայն Գուդ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից հաստատված վարկի պայմանագրի կոդը: Մարումը կարող է կատարել ցանկացած անձ:
«Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքների աշխատանքային ժամերի մասին կարող եք տեղեկանալ այստեղ՝
https://www.haypost.am/hy/our-network